|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին Երեւանի ԽաչատուրԱբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
«Դուք ստանձնում եք կարեւոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել սերունդներ եւ գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի, նրա կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների զարգացման ու զորացման գործում: Դա մի ճակատ է, որտեղ նույնպես կերտվում ու կոփվում է ազգի ապագան, նրա պաշտպանունակության եւ հարատեւման համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը», ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բուհի շրջանավարտները բարձր կպահեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատիվն ու համբավը, որի ավանդն ու դերակատարությունը հայ ժողովրդի գիտակրթական համակարգում անգնահատելի է: