|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Քիչ առաջ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ուղիղ եթերով հայտնեց, որ «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեսել է Վիտալի Բալասանյանին ճանապարհին կանգնած: Վերջինս հայտնել է, որ Երևան ուղևորվելիս ոստիկանները կանգնեցրել են իր մեքենան, ասելով, որ պետք է զննեն մեքենան, քանի որ ունեն ինֆորմացիա, որ այնտեղ կա ապօրինի զենք-զինամթերք:
Մեքենան ցանկացել են խուզարկել, սակայն որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն չունեին, դրա համար Բալասանյանը չի թույլատրել խուզարկություն: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ սպասում են համապատասխան թույլտվությանը, որպեսզի թույլատրեն խուզարկել մեքենան:
Գործողությունը իրականացնում է ոստիկանության վեցերորդ վարչությունը: