|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ամերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն, թվիթերյան էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին արած ակնհայտ հակահայկական և մերժողական արտահայտություններին:
«Այս` ատելությամբ լի ելույթով, որն Էրդողանն արել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, պատմական փաստերի զզվելի ժխտում է: Ես կանգնում եմ Նիկոլ Փաշինյանի և հայերի կողքին այս բիրտ ավտորիտարիզմի կողմից ժխտման հարցում»,- գրել է նա:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում քննադատել էր Էրդողանին հակահայկական հայտարարությունների համար:
