|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկ դիմել էր Բարձրագույն ընտրական հանձնաժողով` պահանջելով Ստամբուլի 31 շրջաններում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ: ԲԸՀ-ն համաձայնել է միայն 21 շրջանի 51 ընտրատարածքում վերահաշվարկ կատարել:
Էրդողանն, իր հերթին, երեկ Մոսկվա կատարած այցից առաջ հայտարարել էր, որ ընտրություններում մեծ թվով խախտումներ կան:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ իշխանական շրջանակներում քննարկվում է Ստամբուլում ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու հարցը: Ընդդիմությունը բացառում է Ստամբուլում երկրորդ անգամ ընտրության անցկացումը, սակայն իշխող կուսակցությունը հայտարարել է, որ, հավանաբար, կդիմի Սահմանադրական դատարան` իրենց` վերահաշվարկի պահանջը բավարարելու համար:
Ի դեպ, ԱԶԿ-ի` Ստամբուլում անվավեր քվեները հաշվարկելու պահանջը բավարարելուց հետո Ստամբուլում հաղթած ընդդիմադիր ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձայները 29.000-ից հասել են 14.800-ի: