|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են և շարունակելու են պարգևատրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն Ապրիլի 7-ի հետ, այլ հերթական՝ այս ամսվա պարգևատրումները, վճարելու ենք այս շաբաթվա վերջին, ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին: Վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, ինչն օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում շրջանառվեց, որ Պետական եկամուտների կոմիտեում խոշոր պարգևատրումներ են իրականացվել։ Մասնավորապես` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել է 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն 456 000 դրամ, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյանը՝ 2 մլն 120 000 դրամ, ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյանը՝ 2 մլն 30 000 դրամ և այլն: