|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է անդամների պարգեւատրման չափը:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի այս տարվա երրորդ եռամսյակի համար պարգեւատրման ֆոնդի մեծությունը սահմանվել է 60 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ երկրորդ եռամսյակի համար ՀՀ հաշվեքննիչ պալատի պարգեւատրման ֆոնդի մեծությունը կազմել է 36 մլն 860 հազար դրամ:
Ըստ փորձագետների` պետական համակարգի աշխատակիցներին պարգեւավճարներ տալն անհրաժեշտ է, քանի որ նրանք, ունենալով հսկայական վարչարարություն, կարող են ներգրավվել կոռուպցիոն գործարքների մեջ: Ըստ էության, պարգեւատրումները կարող են զսպել նրանց ախորժակը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։