|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Անկարան փոխըմբռման չեն եկել, թե Սիրիայում քրդական որ միավորումներն են ահաբեկչական. հայտնում է Minval.az-ը:
«Լավրովի պնդումները սխալ են, ճիշտ չէ նման բան ասել: Ենթադրում եմ, որ մեր ԱԳՆ ղեկավարն արդեն արել է անհրաժեշտ զգուշացում»,-ասել է նա NTV-ին տված հարցազրույցում:
Լավրովը Չինաստան և Վիետնամ կատարած այցերի ընթացքում վիետնամական, չինական և «Ֆենիքս» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր. «Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնության գալ, թե որ քրդերին է համարում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, բայց պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե որ քրդերին են համարում ծայրահեղական, և որոնք են Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք»: