|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (YPG) ահաբեկչական կազմակերպություն չի համարում:
Ըստ T24-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Քիրբիի հայտարարության մասին` այն համարելով սխալ:
«Ես ԱՄՆ-ի հայտարարությունը սխալ եմ համարում: PYD-ն և YPG-ն, ըստ մեզ, ահաբեկչական կազմակերպություններ են: ԱՄՆ-ը նրանց պատճառով չի տուժում, մենք ենք տուժոում: Մենք գիտենք, թե այդ կազմակերպություններն ինչեր են անում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ կվերանայի այս սխալ տեսակետն ու գնահատականը: Մենք ԴԱԻՇ-ին ևս համարում ենք ահաբեկչական կազմակերպություն, դրա կողքին կանգնած կազմակերպություններին՝ ՔԲԿ-ին՝ ևս: ԵՄ-ն նույնպես ՔԲԿ-ին ահաբեկչական կազմակերպություն է համարում»,- ասել է Էրդողանը: