|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասեքսի դքսուհու տիտղոսը, Սուրբ Վալենտինի տոնը ստիպված են եղել միմյանցից հեռու նշել: Այս մասին տեղեկացնում է tattler.ru-ն:
Արքայազնը ստիպված է եղել փետրվարի 14-ին գտնվել Նորվեգիայի ռազմաբազայում: Տեղանքը այնքան էլ չի համապատասխանել սիրո տոնի տրամադրությանը, սակայն Հարիին յուրահատուկ անակնկալ է մատուցվել. բազայի զինծառայողները որոշել են ուրախացնել պատվավոր հյուրին ու հրավիրել են նրան ձնե հյուղակ, որի ներսը զարդարված է եղել դուքսի և դքսուհու հարսանեկան լուսանկարներով: Ռոմանտիկ միջավայրն ավելի գեղեցիկ են դարձրել մոմերն ու Հարիի և Մեգանի հարսանիքին հնչած երաժշտությունը:
Հարին գնահատել է անակնկալն ու միաժամանակ խոստովանել` զինծառայողներն ու նրանց նվերը մի փոքր «տարօրինակ են»:
