|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարայում ԱՄՆ դեսպանության թվիթերյան պաշտոնական հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ը միանում է Թուրքիայի ԱԳՆ գնահատականին: «Արդեն գաղտնիք չէ, որ մոտ մեկ միլիոն թյուրք ույղուր կամայականորեն ձերբակալվել են, նրանք պահվում են ճամբարներում ու բանտերում և ենթարկվում են խոշտանգումների և ուղեղի լվացման»,- ըստ «Անադոլու» գործակալության` ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտում էր թյուրք ույղուրների նկատմամբ Չինաստանի վարած քաղաքականությունը և շեշտում, որ ույղուրների նկատմամբ իրականացվող ուծացման քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված մեծ ամոթ է:
Իր հերթին, Չինաստանը հայտարարել է, որ դրանք մասնագիտական կրթական ճամբարներ են, որոնց նպատակը չինական հասարակությանը ույղուրներին ինտեգրելն է: