|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածների թվում նաև ազգությամբ հայեր կան:
«Ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են 2008-ին ծնված Մարիա Առաքելյանը և 1988-ին ծնված Սոնա Ադամյանը: Նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այլ տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: 48 անձ տեղափոխող ավտոբուսում 33-ը երեխա է եղել: Տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել` 32 մարդ: