|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ կանցկացնի Կերչի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին. հայտնում է ТАСС-ը:
Նիստը կհրավիրվի ռուսական և ուկրաինական կողմերի նախաձեռնությամբ:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել էին ՌԴ-ի սահմանը: Նավերը մտել էին ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չէին ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ էր բացել, վիրավորվել էր 3 ուկրաինացի զինվորական: Նրանց բժշկական օգնություն էին ցույց տվել: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: