կարևոր
2935 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 18:17
Հասարակություն

Երևանի ավագանին արտահերթ նիստ կհրավիրի

Երևանի ավագանին արտահերթ նիստ կհրավիրի

Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Օրակարգում մեկ հարց է՝ գույքի նվիրատվության մասին։  Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նոր ներկրված թվով 150  Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87  MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսների շահագործումը նախատեսվում է հանձնել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

«Երևան քաղաքի 2022թ. բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ձեռք բերված, 6,637,424,904.00 (վեց միլիարդ վեց հարյուր երեսունյոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ինը հարյուր չորս դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի ավտոբուսները և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության ծրագիր» ու «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի շարժակազմի ներդրման ֆինանսական աջակցության դրամաշնորհային ծրագիր» ծրագրերով ձեռք բերված, 12,306,395,162.80 (տասներկու միլիարդ երեք հարյուր վեց միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար հարյուր վաթսուներկու դրամ ութսուն լումա) ՀՀ դրամ արժեքով թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը»,- նշված է ավագանու որոշման մեջ: