|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետի տեղակալների նշանակման հարցը։
Համաձայն արտահերթ նիստի օրակարգի մասին հայտարարության` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ից Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը: