|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 22-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:
Արցախի ԱԺ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:
Օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին ու պատգամավորների հայտարարություններ:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ: