|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` հուլիսի 22-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է Cobra արտակարգ կառավարական կոմիտեի նիստ հրավիրել` կապված Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական Stena Impero նավթատար նավի կալանման հետ. հայտնում է ru.tsn.ua-ն:
Նիստի ընթացքում Մեյը մտադիր է վերջին տեղեկատվությունը ստանալ նավի ձերբակալման հետ կապված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ բրիտանական նավը ձերբակալվել է հուլիսի 19-ի երեկոյան` այն բանից հետո, երբ բախվել է իրանական ձկնորսական նավի հետ: Ըստ իրանական կողմի` միջադեպը պետք է հետաքննվի, ինչից հետո միայն անձնակազմի անդամները ազատ կարձակվեն: Նրանց թվում է նաև 3 ռուսաստանցի: