|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, դրանք տեղի են ունեցել, տեղի են ունենում և պետք է տեղի ունենան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում. հայտնում է АзерТАдж-ը:
Ըստ նրա` դրա ապացույցն են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների երկու հանդիպումները:
Ալիևը նաև կրկնել է հին երգը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի լինի բանակցությունների առարկա, և հույս է հայտնել, որ ՀՀ նոր իշխանությունները կառուցողական կլինեն իրենց քաղաքականությունում և իրենց «հողերը» շուտով կազատագրվեն:
Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի ժամանակակից զենք ձեռք բերել և նոր պայմանագրեր կնքել: