|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավաության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը իրականացնելու է ընդարձակ բարեփոխումներ, բայց դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», չմտածված:
Նրա խոսքով` կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է եւ պետք է լրջորեն զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով: «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդունված է ասել, որ բարեփոխումները ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետեւ բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ: Եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանալ հանրությանը»,-ասաց վարչապետը: