|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դեմոկրատներին հորդորել է դադարեցնել Սենատի խոչընդոտները և Պուերտո Ռիկոն և Կոլումբիայի շրջանը 51-րդ և 52-րդ նահանգները դարձնել. այս մասին հայտնում է Mediaite– ը՝ կոնգրեսական, սևամորթների իրավունքների պաշտպան Ջոն Լյուիսի հոգեհանգստյան արարողության ժամանակ Օբամայի հայտարարությանը հղումով։
Նշվում է՝ նախկին նախագահը ելույթ է ունեցել ի պաշտպանություն դեմոկրատների կողմից հովանավորվող օրինագծի՝ վերականգնելու 1965 թվականի Քվեարկության իրավունքների մասին օրենքի հիմնական դրույթը, այն է՝ Ջոն Լյուիսի Ակտը:
Այս առնչությամբ նա ասել է. «Երբ մենք ընդունենք Ջոն Լյուիսի՝ քվեարկության իրավունքի մասին օրենքը, մենք պետք է շարունակենք աշխատել այն ավելի լավը դարձնելու համար»։
Միևնույն ժամանակ Օբաման կոչ է արել՝ բացի ընտրողների գրանցումը ավտոմատ դարձնելուց և ընտրությունների օրը ազգային տոն հռչակելուց, «ապահովել, որպեսզի Ամերիկայի յուրաքանչյուր քաղաքացի կառավարությունում հավասար ներկայացուցչություն ունենա, ներառյալ ԱՄՆ քաղաքացիները, որոնք ապրում են Կոլումբիայի շրջանում և Պուերտո Ռիկոյում»: