|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հունիսի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Սուրբ Կարապետ անվամբ նորակառույց եկեղեցու հիմքի օծման արարողությանը: Եկեղեցին կառուցվում է Աղձքի բնակիչներ, հայր եւ որդի Սամվել եւ Կարապետ Մելքոնյանների բարերարությամբ:
Եկեղեցու տարածքի համար ընտրվել է Աղձքից դեպի Տեղեր ընկած ճանապարհահատվածը:
Հիմքի օծման արարողությունը կատարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի կողմից եւ թեմի հոգեւորականների մասնակցությամբ: Հիմքում դրվեց օծված 16 քար: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի ձեռամբ դրվեց արեւմտյան հիմնական մուտքի օծված քարը:
Հիմնարկեքից անմիջապես հետո կսկսվի շինարարությունը, եւ աղձքեցիները շատ շուտով իրենց սեփական աղոթատեղին կունենան: