|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երբ մեր ժողովուրդը, զավակները դրա անհրաժեշտությունն ունեն, եկեղեցու կառուցումը երբեք շատ չի լինում: Տակավին քաղաքներ կան, որտեղ մենք չունենք եկեղեցիներ»,- այսօր Նոր Հաճընում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Լրագրողները նաեւ փորձեցին ճշտել` ինչու են եկեղեցու դռները փակվում ժողովրդի առջև և միայն պաշտոնյաներն են ներկա լինում օծման արարողությանը:
«Չեմ կարծում, որ դռները պետք է փակվի, սակայն բնական է, որ այսքան ժողովուրդ եկեղեցում չի կարող տեղավորվել: Եվ հավանաբար, որոշ անձինք, ովքեր հրավիրված են, հանգամանք են ներկայացում, նրանց շարքին, բնականաբար, կլինեն նաև հավատացյալներ»,- ասաց Գարեգին Բ-ն: