|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կայքում հրապարակվել է ապրիլի 17-ին կայանալիք` երկրի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը հրավիրվածների ցուցակը. հայտնում է Лента.ру-ն:
Ցուցակում տեղ են գտել ավելի քան 200 երկրների ներկայացուցիչներ, որոնց հետ պաշտոնական Լոնդոնն ունի բնականոն դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև բրիտանական և ամերիկյան քաղաքական հաստատությունների անդամներ:
Դրանց թվում են` Թետչերի գլխավորած կաբինետի անդամները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետերը, ԱՄՆ նախկին նախագահները և Ռոնալդ Ռեյգանի ներկայացուցիչը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, բրիտանական գործող կառավարության անդամները, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Թետչերի նախկին մամլո քարտուղար սըր Բեռնարդ Ինգամը` կնոջ հետ, գրող Ֆրեդերիկ Ֆորսայթը, Մալայզիայի նախկին վարչապետ Մահաթհիր Մոհամադը և Նելսոն Մանդելայի ներկայացուցիչը: