|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 5-6-ն Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Հայ առաքելական նորակառույց Նավակատիք եկեղեցու օծման արարողությունը, որի ընթացքում եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Խաչ։ Եկեղեցու կառուցման համար հողահատկացումը և ֆինանսավորումը իրականացվել էր Ինքնավարության նախկին նախագահ Մասուդ Բարզանիի (Masoud Barzani) կառավարության կողմից. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Օծման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի Թեմի առաջնորդ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը։ Արարողությանը ներկա էին Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Եգիպտոսի, Ռումինիայի, Փարիզի, Դամասկոսի թեմերի առաջնորդները, Կիպրոսի թեմի նախկին առաջնորդը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչը։ Արարողությանը մասնակցում էին նաև Իրաքի տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, պետական բարձրաստիճան այրեր, երկրում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։