|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել եւ առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ:
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից եւ հետ կանչի օրինագիծը: Նրանք հույս ունեն, որ կարող են ճնշել Փաշինյանին եւ ստիպել, որ նա հրաժարվի այս նախագիծը խորհրդարանում քննարկելուց եւ այդպիսով իրենց ծանր ընտրության առաջ կանգնեցնելուց:
Նիկոլ Փաշինյանի վարքագծին փոքր-ինչ ծանոթ մեկը դժվար թե հավատա, որ Փաշինյանը հետ քայլ կկատարի, այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: