|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Փարիզում ընթացող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի մասնակիցներն այսօր հավաքվել են Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ։ Որպես օրվա խորհուրդ համատեղ լուսանկար են հրապարակել։ Հուշարձանի առջև խոսք է ասել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Հայաստանի կառավարության և մեր միջև համաձայնության գեթ մեկ կետ չկա, այս մասին պետք է ասել ու հայտարարել»,-նշել է Մուրադ Փափազյանը։
ՀՅԴ Բյուրոյի անդամը կարևորել է՝ հունիսի 7-ի համապետական ընտրությանը մասնակցելու և Փաշինյանին իշխանազրկելու անհրաժեշությունը։
«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրենց թեկնածուի նկատմամբ ճնշում բանեցնելն ու ի նպաստ իրենց որոշումներ ունենալը դժվար ժէ, դրա համար իրենք աշխատում են Փաշինյանի վերընտրվելու ուղղությամբ»,- ասաց Մուրադ Փափազյանը՝ հավելելվ․ «մեր՝ բոլորիս պարտքն է, որպեսզի ժողովրդին համոզենք ճիշտ ընտրություն անեն»։
Մանրամասն՝ տեսանյութում ։