|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեն խոստացել է լուծել քրդական հարցը: Ըստ DHA-ի` նա նշել է, որ այդ հարցի լուծման համար ունի իր ծրագիրը։
Ինջեն հայատարարել է, որ հարցն այս պահի դրությամբ մտել է փակուղի, քանի որ ահաբեկչության վտանգը շարունակում է բարձր մնալ։ «Քրդական հարցն ազատության ու ժողովրդավարության հետ կապված խնդիր է, սակայն Թուրքիան իր առաջ չունի որևէ խոչընդոտ այս ներքին հարցը լուծելու համար»,- ասել է նա:
Անդրադառնալով նաև ռուս-թուրքական հարաբերություններին` Ինջեն նշել է, որ իր՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Մոսկվայի հետ հարաբերություններն ու ձեռք բերված տնտեսական, էներգետիկ ու ռազմական բոլոր համաձայնությունները ոչ միայն կպահպանվեն, այլև ավելի կզարգանան։