|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ նախագահի երդման հանդիսավոր արարողության և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն, հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որը տեղի է ունենում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Գրանցվել է 92 պատգամավոր:
ԱԺ հատուկ նիստը սկսվեց: Դահլիճ բերվեցին պետական և հոգևոր խորհրդանիշերը:
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Սարգսյանն իր խոսքն ամփոփեց՝ ասելով. «Աստված ինձ օգնական»: