|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Թուրքիայի Իզմիր նահանգում կանանց դեմ բռնությունների թեմայով բողոքի ցույց է տեղի ունեցել: Ըստ Demokrathaber-ի՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կանայք, սավաններով փաթաթված, դուրս են եկել փողոց: Նրանք իրենց հետ տարել են նաև դագաղ ու կանանց լուսանկարներ, ովքեր մահացել են բռնության հետևանքով:
Ցուցարարները բարձրախոսներով ելույթ են ունեցել՝ կոչ անելով իշխանություններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել կանանց դեմ բռնության դեպքերն անհապաղ կանխելու համար: