|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դոնբասում ձերբակալվել է Գերիների ազատագրման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանը, նրա մոտ զենք է հայտնաբերվել. հայտնում է Газета.ру-ն: Տեղեկությունը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
Ըստ Украинская правда-ի` Ռուբանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք կիրառելու, հանցագործություն նախապատրաստվելու և ահաբեկչական գործողություն ծրագրելու մեջ: Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացրած մեղադրաքնի մեջ, որը հայտնվել է Страна.ua-ի տրամադրության տակ, ասվում է, որ Ռուբանը պլանավորել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ՆԳՆ ղեկավարի սպանությունը, Գերագույն ռադայի և նախագահականի գնդակոծումը` երկիրն ապակայունացնելու համար: