|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 11-ին, ժամը 15:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության նրբանցքի թիվ 5 շենքում գտնվող ավտոտնակում ջրի խողովակ է վնասվել, ինչի հետևանքով ջրալցվում է ավտոտնակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ավտոտնակի խողովակի վթարից ջրալցվել է շենքի նկուղը:
Փրկարարների և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ դադարեցվել է ջրալցումը:
ԱԻՆ մամուլի ծառայություն