|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 25-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահսուվարյան փողոցի թիվ 10 շենքի 1-ին մուտքի նկուղում վնասվել է ջրատար խողովակը, նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասված խողովակից ջրալցվել է շենքի նկուղը, որտեղ առկա են բաց հոսանքալարեր. առկա է հոսանքահարման վտանգ:
Փրկարարները հերթապահել են մինչ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և էլ.ցանցի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը: