|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս գիշեր կրակոցներ են հնչել Երևանում:
Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այսօր` ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արտուշ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին` ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: