|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս է գալիս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արդարացնելու համար: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են զարմանում, թե ինչ ջանասիրությամբ է դա անում: Սակայն իշխանության ներսում գիտեն Հարությունյանի ջանասիրության պատճառը. նա երկու խնդրանք ունի իշխանությունից եւ հիմա ընդամենը հող է նախապատրաստում դրանք ներկայացնելու համար:
Առաջինը ԱԳՆ համակարգում աշխատող փեսային որեւէ հեռանկարային երկրում դեսպան նշանակելն է, երկրորդը՝ արեւային էլեկտրակայանի լիցենզիա ստանալը: Դժվար է ասել, թե դեռ որքան պետք է ջանա Խոսրով Մելիքիչը այդ նպատակների իրականացմանը հասնելու ճանապարհին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում