|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլը շարունակվում է: Սա արդեն ուսանողների դասադուլի 5-րդ օրն է: Այսօր էլ նրանք հավաքվել են ԵՊՀ-ի դեմ ու չեն մասնակցում դասերին:
Ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մի քանի ֆակուլտետների դռներին թռուցիկներ են փակցրել՝ իրազեկելով դասադուլի ակցիայի մասին և կոչ անելով ուսանողներին` միանալ իրենց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուսանողները հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանի, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն համաձայնության չէին եկել:
ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում էլ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես` բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից:
Հիշեցնենք, որ ուսանողները մասնավորապես դեմ են ակադեմիական տարկետման սահմանափակմանը: