|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուսանողների ներկայացուցիչների, վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի համատեղ քննարկումը տևեց շուրջ երկու ժամ:
Ուսանողներից Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ իրենք նախապես այդպես չէին պայմանավորվել հանդիպման ձևաչափի մասին. նախապես պայմանավորվածություն է եղել հանդիպել վարչապետի հետ, սակայն նրա հետ եղել են նաև պաշտպանության և ԿԳ նախարարները:
Վարչապետի, նախարարների հետ ուսանողները համաձայնության չեն եկել. վաղը առավոտյան 9:30-ից շարունակելու են իրենց դասադուլը:
Ուսանողները հայտնեցին, որ վարչապետ Կարապետյանն առաջարկել է գրավոր առաջարկություններ ներկայացնել օրենքի նախագծի ընդունումից հետո: «Մենք գտնում ենք, որ օրենքն այս ձևով չպետք է ընդունվի, հետևաբար` մերժում ենք կառավարության այս առաջարկը»,- ասացին նրանք: