|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին հավանություն տալու հարցը: Ըստ նախարարի` այդ ծրագրում առանձնացվել են 8 գերակա ուղղություններ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ սահմանված ռազմավարական նպատակների համար ռազմավարական չափորոշիչների ապահովմամբ:
Նախատեսվում է 2017թ.-ին ունենալ տարածքային զարգացման քաղաքականության իրականացման մեկ ընդհանուր Տարածքային զարգացման գործառնական ծրագիր (ՏԶԳԾ), որը հիմք կհանդիսանա, ՏԿԶՆ բյուջետային ծրագրերի նախապատրաստման և տարածքային զարգացման նպատակներով, արտաքին աղբյուրներից բյուջետային աջակցության ստացման համար։
Որոշումն ընդունվեց: