|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գերմանիայի «ARD» հեռուստաընկերությունը սոցհարցում է անցկացրել` պարզելու Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքացիների դիրքորոշումը:
Ըստ Evrensel-ի՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը՝ մոտ 84 տոկոսը, դեմ է Թուրքիայի եվրաանդամակցությանը:
77 տոկոսը կողմ է Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, իսկ 88 տոկոսը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը ավելի վճռական քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Նշենք, որ նախորդ տարվա զեկույցի արդյունքը եղել է 80 տոկոս, իսկ այս տարի այդ թիվն ավելացել է չորս տոկոսով։