|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է Եվրամիությանն անդամակցելուն՝ համարելով, որ եվրաինտեգրումը բացասաբար կանդրադառնա երկրի անկախության վրա։ Այս մասին են վկայում Areda Survey-ի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է անդամակցի ԵՄ-ին՝ որպես լիիրավ անդամ, հարցվածների 51%-ը բացասական է պատասխանել։ Հարցվածների 48,6%-ն աջակցում է Եվրամիությանն անդամակցելու՝ Անկարայի ջանքերին՝ որպես հիմնական պատճառ նշելով տնտեսական պատճառները։
Հարցման մասնակիցների 66%-ի կարծիքով՝ Թուրքիան երբեք չի անդամակցի ԵՄ-ին։ Ընդ որում՝ հարցվածների մոտ 51%-ը Թուրքիան համարում է «եվրոպական երկիր»։