|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրիում ժամը 09։00-ի սահմաններում Խաղաղության օղակ փողոցի հարևանությամբ գտնվող «Խաղաղության օղակ» այգում քաղաքացիները նկատել են տղամարդու դի։
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրեցին, որ 9:40-ի սահմաններում շտապօգնությունից ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գյումրու «Խաղաղության օղակ» այգում տղամարդու դի կա:
«Տղամարդու ինքնությունն արդեն հայտնի է, 1972 թվականին ծնված Ս.Կ.-ն է»,- հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: