|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հունիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ,1929 թ. ծնված Պերճ Սիրականի Կարապետյանը, որը հունիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 9-ին Կուրղինյան փողոցի թիվ 122/3 տան հարևանությամբ գտնվող ամայի դաշտում հայտնաբերել է Պերճ Կարապետյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն: