|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Օգոստոսի 26-ին, ժամը 01:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ 21113» մակնիշի 34 RN 823 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1985 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա ջրատարի մեջ։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ջրատարից։