|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 1-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկեց «Պլովդիվ 2017» 23-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցում է Հայաստանի «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը: Մասնակիցների թվում են նաև ժողովրդական երգի և պարի համույթներ Բուլղարիայից, Բրազիլիայից, Վրաստանից, Իսպանիայից, Հորդանանից, Կոսովոյից, Չիլիից և Մոնտենեգրոյից:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով, հանդիպելով Հայաստանից ժամանած համույթի անդամների և ուղեկցող անձնակազմի հետ, հաջողություններ մաղթեց նրանց Բուլղարիայում շրջագայության ընթացքում ու ապագա ծրագրերում:
Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոսության և Պլովդիվի Հայկական մշակութային տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի համույթն առանձին համերգներով հանդես կգա Պլովդիվի Կաբանա թաղամասում, Հիսարյա և Պեշտերա քաղաքներում, որից հետո ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի օժանդակությամբ՝ նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: