|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 29-ին, ժամը 01:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական:
Տեղազննման արդյունքում ծուխ չի հայտնաբերվել:
Պարզվել է, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է՝ 1950 թ. ծնված Կ. Ն.-ը, ում օգնություն ցուցաբերելով, այրվածքներ է ստացել՝ 1950 թ. ծնված Ա. Հ.-ը:
Փրկարարները Կ. Ն.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, այնուհետև՝ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ը ստանալով համապատասխան բժշկական օգնություն դուրս է գրվել: