|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նեկտեմբերի 2-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհարաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Prado» մակնիշի 44 ZZ 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանած «Opel Vectra» մակնիշի 35 RF 142 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այնուհետև՝ շրջվել:
«Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: