|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փետրվարի 4-ին, ժամը 07։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1957 թ․) և «BMW E90» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել գովազդային վահանակին․ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։