|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հունիսի 8-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանը ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի խմբից տեղեկություն է ստացվել, որ ուսումնավարժանքից վերադարձի ճանապարհին Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում նկատվել է ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է շտապօգնություն:
Պարզվել է, որ բախվել են Mercedes E-326 (վարորդը՝ Ս. Բ.) և Nissan Tida մակնիշերի (վարորդը՝ Ա. Խ.) ավտոմեքենաները. վարորդները տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել են համապատասխան բուժզննում, հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes E-326 մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: