|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի հետևանքով լուրջ վնասներ են կրել մարզի մի քանի համայնքներ: Մասնավորապես՝ Շղարշիկ գյուղում տեղացած կարկուտի հետևանքով շուրջ 50 ոչխար է սատկել:
Yerkir.am-ի հետ զրույցում Շղարշիկի գյուղապետ Հովհաննես Հարությունյանը հայտնեց, որ կարկուտի ժամանակ ոչխարների հոտն արոտավայրում է եղել: «Ոչխարները խուզած էին, կարկուտն էլ ուժեղ է եղել, երկար ժամանակ տեղացել է»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա տեղեկացրեց, որ խնդրի մասին արդեն տեղյակ են պահել պատկան մարմիններին: Խոստացել են գալ, հաշվել գյուղացիներին հասցված վնասը: Գյուղապետը հույս հայտնեց, որ վնասը կփոխհատուցեն: