|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ քիչ առաջ արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի տարածքում: Առավոտյան անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Սևակ Գևորգյանին պատկանող ոչխարի հոտը: Մաստարայից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդը դիմել է փախուստի, իսկ 18-ից ավելի ոչխար վրաերթի հետևանքով սատկել է, մի մասն էլ վնասվածքներ է ստացել:
Գյուղացիներն այս պահին փորձում են ճանապարհը փակել, սակայն նրանց հետ սկսեցին բանակցություններ վարել Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը:
Վրաերթի ականատես հովիվը ոստիկաններին ասել է, որ ավտոմեքենան եղել է սպիտակ գույնի, Ford մակնիշի, իսկ վթարի վայրում ոստիկանները հայտնաբերել են վնասված մեքենայի դետալներ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: