|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր:
«Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները քաջածանոթ են, բացի այդ այն նաև մատչելի է »,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել կազմել մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում կուսումնասիրեն շուկան, կծանոթանան Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:
Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել է, որ բելառուսական կողմը կարող է տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան երկրներին ևս մատակարարելու համար:
Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս: