|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Բելառուսի իշխանություններն առաջին անգամ որոշել են 2 պատվավոր հյուպատոսություն բացել ԱՄՆ-ի տարածքում: Դրանցից մեկը կգործի Ֆլորիդա նահանգում, մյուսը` Տեխասում: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ֆլորիդայում Բելառուսի հյուպատոս Միխայիլ Մորգուլիսը:
Նրա խոսքով`Բելառուսի ԱԳՆ-ի ղեկավարի հրամանը ստորագրվել է մի քանի շաբաթ առաջ: Այժմ տվյալ որոշումը պետք է հաստատվի ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Սպասվում է, որ դա տեղի կունենա Ամանորից հետո:
«Մենք պետք է փորձենք ներկայացնել Բելառուսն ԱՄՆ-ում»,- բացատրել է Մորգուլիսը: Նա Բելառուսը կարևոր երկիր է համարում, որը յուրահատուկ կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև: